211652_close_icon
views-count13073 դիտում article-date 18:42 15-08-2019

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Օգոստոսի 15-ին, ժամը 08:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքիմարզի Զովունի գյուղի 5-րդփողոցում՝ կիսակառույց շինության (1 հարկանի) տանիքում, քաղաքացու ինքնազգացողությունը վատացելէ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ Զովունի գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակի տանիքին շինարարական աշխատանքներ իրականացնելիս Էդգար Ա.-ն (ծնված 1955թ.) հանկարծամահ է եղել: Փրկարարները Էդգար Ա.-ի դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նմանատիպ նյութեր