Փրկարարները բնակչին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները 1939 թ. ծնված Շ. Խ.-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: