1269 դիտում
10:25 15-08-2019
ՏԿԵՆ-ը հերքում է նախարարության աշխատակցի տարեդարձի կապակցությամբ ծաղրածու հրավիրելու մասին լուրը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքել է նախարարության աշխատակցի տարեդարձի կապակցությամբ կրկեսային միջոցառումներ կազմակերպելու և ծաղրածու հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Նախարարությունը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, արձագանքելով «Հրապարակ» օրաթերթի 2019թ. օգոստոսի 15-ի N142 (2665) համարում տեղ գտած «Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները» հրապարակմանը, հայտնում է, որ նախարարության աշխատակցի տարեդարձի կապակցությամբ կրկեսային միջոցառումներ կազմակերպելու և ծաղրածու հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Աշխատանքային օրվա ընդմիջման ժամին նախարարության աշխատակիցը, այո, ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ ստացել է գործընկերներից, ինչը բնավ պարսավելի երևույթ չէ և տեղեկատվական առիթ չի հանդիսանում։
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մոտ երեք ամիս է, ինչ վերակազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության»։
Նմանատիպ նյութեր
1317 դիտում
12:48 22-01-2021
ՊՆ-ն հերքում է նախարարության աշխատակիցների աշխատավարձերի կրճատման մասին լուրը
1213 դիտում
15:49 23-11-2020
ԱԱԾ-ն հերքում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին լուրերը
2930 դիտում
09:06 19-03-2021
«Արտահերթ ընտրությունների անցկացման լուրը ուղղակի խլացրեց Ատոմակայանի հնարավոր փակման լուրը…». Վահե Գրիգորյան
Այս բաժնից
1228 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
1018 դիտում
21:47 14-01-2025
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ