211652_close_icon
views-count52669 դիտում article-date 15:40 14-08-2019

Գեղարքունիքի մարզում հակառակորդի կրակոցից 37-ամյա պայմանագրային զինծառայող է վնասվածք ստացել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։50- սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել ծնունդով Արծվաշենցի, Ճամբարակի բնակիչ, 37-ամյա Արտակ Օ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը, գտնվելով Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։ Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արտակ Օ-ն պայմանագրային զինծառայող է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր