211652_close_icon
views-count2254 դիտում article-date 15:49 13-08-2019

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Արմավիրի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, առվել քան երբևէ, քաղաքացին պահանջում է, որ իրեն արհեստավարժ և արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցվի, ինչին լիարժեք կարելի է հասնել միայն ոստիկանության ու համայնքի միջև համագործակցության դեպքում: Այդ իսկ նպատակով օպերատիվ իրավիճակը վերահսկելու, սպասարկվող տեղամասի բնակչությանը հանցավոր ոտնձգություններից զերծ պահելու համար, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հերթականն իրականացրել են ոստիկանության Արմավիր բաժնի ծառայողները։ Զրույց-հանդիպումների ընթացքում ոստիկանները բնակիչներին տվել են համապատասխան խորհուրդներ` բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ, իսկ դրանց կատարվելու դեպքում հորդորել են անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ հանցագործությունների զգալի մասը հնարավոր է թարմ հետքերով բացահայտել նախևառաջ արագ արձագանքման շնորհիվ։ Իրավապահները խորհուրդ են տվել տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն քաղաքացիների գույքը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար։ Հանդիպումների ընթացքում ոստիկանները լսել են նաև քաղաքացիների առաջարկությունները, դրանք դարձրել քննարկման առարկա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր