2348 դիտում
17:40 25-07-2018
Կանանց դերի ամրապնդմանն ուղղված քննարկում Գեղարքունիքի մարզում
Այսօր Գեղարքունիքի մարզում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Կանանց դերի ամրապնդումը հասարակական և տնտեսական կյանքում» թեմայով:
Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հասմիկ Հակոբյանը:
USAID-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ներկայացվել են կանանց իրավունքների հետ կապված խնդիրները:
Մասնավորապես՝ նրանց ներգրավվածությունը քաղաքական և տնտեսական կյանքին, հավասար աշխատանքային հնարավորությունների ապահովումը, ընտանեկան բռնությանն առնչվող և մի շարք այլ հարցեր, որոնք տեղ են գտել նաև Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ։
Հանդիպման ավարտին ՀԿ-ների բարձրացրած խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Նմանատիպ նյութեր
2006 դիտում
23:37 05-08-2019
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Սյունիքի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2281 դիտում
15:49 13-08-2019
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Արմավիրի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1740 դիտում
21:56 16-08-2019
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Լոռու մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
787 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
793 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
934 դիտում
19:56 30-01-2025
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին