211652_close_icon
views-count1412 դիտում article-date 12:07 13-08-2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հրանտ Թումասյանը 9 երեխայի նվիրել են էլեկտրական անվասայլակներ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Հայաստան» համահայկական հիմնադրամը և ազատամարտիկ Հրանտ Թումասյանը մանկական ուղեղային կաթվածով 9 երեխայի նվիրել են էլեկտրական անվասայլակներ: «Դեռևս երկու շաբաթ առաջ ավելի քան 30 էլեկտրական անվասայլակներ տրամադրել էինք երեխաներին: Բոլորը ճապոնական պրոֆեսիոնալ և հարմարավետ սայլակներ են: Արդեն չորս տարի նմանատիպ միջոցառումներ ենք անցկացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ»,- «[url=https://armenpress.am/arm/news/984708.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց Թումասյանը: Նա նշեց, որ անվասայլակներ են տրամադրել նաև զինվորների վերականգնողական կենտրոնին, ինչպես նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին: Հիմնադրամի մամլո խոսնակ Արմինե Թոխմախյանի խոսքով` սա հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է, և բարերար Հրանտ Թումասյանը, ով տարիներ շարունակ աջակցել է հիմնադրամին, միշտ ուշադրության կենտրոնում է պահել հաշմանդամություն ունեցող մարդկանց, օգնել և սատարել է: Հիմնադրամը Հրանտ Թումասյանին պարգևատրեց «Ազգի նվիրյալ» շքանշանով:

Նմանատիպ նյութեր