211652_close_icon
views-count920 դիտում article-date 13:06 10-08-2019

Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 9-ին մի թոշակառու կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, 7 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ և նռնակ իր պայթուցիչով: Քաղաքացին հայտնել է, որ նշվածը պատկանել է իր հանգուցյալ հորը, որը այն ձեռք էր բերել 1990թ. Արցախյան ազատամարտի ժամանակ: Ներկայացվածը վերցվել, փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել է փորձաքննության Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր