211652_close_icon
views-count1623 դիտում article-date 21:45 19-05-2019

Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 17-ին մի քաղաքացի կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 85 փամփուշտ, առանց համարի նռնակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ, կարճեցված փողով որսորդական հրացան: Քաղաքացին հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, իր տանը կից քարե շինության ներսում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ, հայտնաբերվածն իր համոզմամբ պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ եղբորը: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր