1380 դիտում
11:58 10-08-2019
Չինաստանում Foxconn-ը երեխաներին ստիպել է գիշերներն աշխատել
Amazon- ի սարքավորումների մատակարար Foxconn ընկերությունը Չինաստանի իր գործարանում ապօրինաբար օգտագործում է երեխաների աշխատանքը։ Այս մասին է վկայում [url=https://www.theguardian.com/global-development/2019/aug/08/schoolchildren-in-china-work-overnight-to-produce-amazon-alexa-devices]The Guardian[/url] պարբերականի հետաքննությունը։
Արտադրողն աշխատանքի է վարձել Հենյան քաղաքի դպրոցների և տեխնիկական քոլեջների աշակերտներին։ Սակայն պարբերականում պարզել են, որ երեխաներից շատերը ստիպված են եղել գիշերները և արտաժամ աշխատել։ Չինաստանի աշխատանքային օրենսդրության համաձայն՝ ընկերությունները կարող են 16 տարեկանից բարձր անչափահաս աշխատակիցների վարձել, սակայն վերջինները չպետք է գիշերային ժամերին և արտաժամյա աշխատանք կատարեն։
Բացի այդ, ընկերությունը վճարել է ուսուցիչներին այն բանի համար, որ նրանք գիշերային ժամերին ուղեկցել են աշակերտներին և նրանց խթանել աշխատանքի։
Նմանատիպ նյութեր
2138 դիտում
10:01 07-07-2021
Վահե Գրիգորյանը գիշերներն այցելում է Փաշինյանին. «Ժողովուրդ»
516 դիտում
11:17 03-12-2022
Չինաստանում բողոքի ցույցերը ստիպել են ԱՄՆ-ում գտնվող չինացի ուսանողներին փողոց դուրս գալ և պայքարել
Այս բաժնից
475 դիտում
20:46 16-05-2024
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
487 դիտում
20:17 16-05-2024
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
445 դիտում
19:50 16-05-2024
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել