211652_close_icon
views-count2361 դիտում article-date 21:22 09-08-2019

Փաշինյանը լուսանկար է հրապարակել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների և Տիգրան Սարգսյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2379556512364730/?type=3&theater]էջում[/url] Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Լուսանկարն արվել է Ղրղզստանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո: Ն. Փաշինյանը լուսանկարն անվանել է վարչապետական սելֆի: ՀՀ վարչապետի հետ լուսանկարվել են Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր