Ունաի Էմերի. Խաղի հաշիվը ցույց տվեց «Ման Սիթիի» և «Արսենալի» մակարդակների տարբերությունը
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/03/1116569/]պարտությունը[/url] (1:3):
«Նախորդ շաբաթ մենք հաղթեցինք և «Չելսիի» հետ կիսում էինք չորրորդ հորիզոնականը: Այժմ մենք պարտվեցինք և կորցրեցինք այդ տեղը:
Մենք պատրաստվում ենք խաղից խաղ առաջ շարժվել և մտածում ենք հաջորդ հանդիպմանը հաղթելու մասին:
Միգուցե, եթե մենք հաղթենք, ապա հեռանկարում մենք մյուս թիմերին մոտենալու շանս կունենանք: Դա մեր համար խթան կհանդիսանա:
Խաղի արդյունքը ցույց տվեց «Ման Սիթիի» և «Արսենալի» միջև խաղամակարդակների տարբերությունը: Մենք պետք է մեր աշխատանքը կատարենք: Այժմ մի փոքր հիասթափություն կա, սակայն արդյունքը՝ մեր տարբերությունն է», ասել է Էմերին: