211652_close_icon
views-count29475 դիտում article-date 19:48 09-08-2019

Ավտովթար Արարատի մարզում. 26-ամյա վարորդը Opel-ով բախվել է ВАЗ 21213-ին, այնուհետև կայանված Opel-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Դ. Հ-ն իր վարած Opel Astra մակնիշի 71 FP 717 համարանիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 62 շենքի դիմաց բախվել է Վեդիի բնակիչ՝ 46-ամյա Վ. Ս-ի վարած ВАЗ 21213 մակնիշի 34 NQ 755 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև մայթեզրին կայանված Opel Astra մակնիշի 553 AN 61 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր