211652_close_icon
views-count8078 դիտում article-date 20:29 09-05-2014

Երևանում բախվել են ВАЗ 2107-ը և ВАЗ 21213-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արարատյան փողոցի թիվ 76 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Ստեփան Առաքելյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 20 SS 244 համարանիշի և 52-ամյա Վարդան Մելքոնյանի վարած ВАЗ 21213 մակնիշի 25 OO 004 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, 2 ավտոմեքենաների վարորդները և ВАЗ 21213-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի մասին տեղեկացվել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ վթարի վայր են ժամանել թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով , ովքեր ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է ВАЗ 21213-ի ուղևորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր