211652_close_icon
views-count1669 դիտում article-date 23:01 09-08-2019

Վաղարշապատի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Փարաքար գյուղում մի տղամարդ բացահայտ հափշտակել էր մի կնոջ բջջային հեռախոսն ու հեռացել։ Բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունն ու բնակության վայրը։ Համայնքային ոստիկանները նրան հայտանաբերելու միջոցառումների զուգահեռ բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում դեպքից մոտ երեք ժամ անց 54-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հափշտակված բջջայինը հայտնաբերվել ու առգրավվել է՝ հետագա գործողությունների համար։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր