211652_close_icon
views-count1895 դիտում article-date 14:02 09-08-2019

Արմեն Սարսգսյանը վաստակավոր շինարարի կոչում է շնորհել Գագիկ Գալստյանին և Վլադ Ասատրյանին

Նախագահ Արմեն Սարսգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհելու մասին․ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհել՝ Գագիկ Շաղաբեգի Գալստյանին Հայաստանի շինարարների միության նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Վլադ Արտեմի Ասատրյանին «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Նմանատիպ նյութեր