211652_close_icon
views-count1202 դիտում article-date 13:36 09-08-2019

Չարաշահումներ՝ Արծվանիստ համայնքում. պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել նույն մարզի Արծվանիստ համայնքում. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արծվանիստ համայնքի ղեկավարը 2016թ.նոյեմբեր ամսից մինչև 2018թ. ամառն ընկած ժամանակահատվածում նույն համայնքի ջրագծի խողովակները ապամոնտաժել է՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից «Ծրագրի իրականացման գործընթաց» նախագծի շրջանակներում նոր ջրագիծ անցկացնելու համար, սակայն դրանց մի մասը տվել է համագյուղացիներին, մի մասն էլ տարել է իր տան բակ՝ այսպիսով համայնքին պատճառելով 7.000.000 ՀՀ դրամի վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 4.607.000 ՀՀ դրամը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր