3960 դիտում
22:54 08-08-2019
Եվրոպայի Լիգա. «Վուլվերհեմփթոնը» մաստեր-կլաս ցուցադրեց «Հանրապետականում»
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում անգլիական «Վուլվերհեմփթոնը» Երևանում 4:0 հաշվով հաղթեց «Փյունիկին»:
Հասկանալի է, որ այս հանդիպումը առաջին հերթին մեծ հետաքրքրություն էր առաջացրել այն առումով, որ նորանկախ Հայաստանի եվրագավաթային պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբի մրցակից էր դարձել անգլիական թիմը:
Զարմանալի չէր, որ խաղին ներկա էր 13050 հանդիսական, որոնք ականատես եղան «Վուլվերհեմփթոնի» բարձրակարգ խաղին և թեպետ հաշիվը տխրեցնող է, սակայն բոլորն հասկանում են, որ մրցակիցները տարբեր խաղամակարդակներ ունեն և սենսացիա ակնկալելը դժվար էր:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև «Արարատ-73»-ի լեգենդներ Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Սամվել Պետրոսյանը, Սերգեյ Պողոսյանը, Նիկոլա Ղազարյանը և Նորայր Մեսրոպյանը: Սա պատահական բնույթ չէր կրում. վերջին անգամ անգլիական թիմը Հայաստանում եղել էր 1975 թվականին. այն ժամանակ Եվրոպայի Գավաթակիրների Գավաթի քառորդ եզրափակիչում այս ֆուտբոլիստները «Արարատի» կազմում Երևանում խաղացել են Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ և ոչ-ոքի խաղացել՝ 1:1:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին:
Նմանատիպ նյութեր
2362 դիտում
12:49 08-11-2014
Տուգանային հարվածների մաստեր-կլաս՝ Գարեթ Բեյլի կատարմամբ. տեսանյութ
5891 դիտում
01:07 14-06-2016
Եվրո-2016. Իտալիան «մաստեր-կլաս» ցույց տվեց Բելգիային. տեսանյութ
8117 դիտում
23:27 01-08-2019
«Փյունիկը» Եվրոպայի Լիգայում պատմություն կերտեց՝ դուրս գալով երրորդ փուլ. մեզ հյուր կգա անգլիական «Վուլվերհեմփթոնը»
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ