Եվրոպայի 2016թ. առաջնության 1-ին տուրի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը կայացավ Լիոնում, որտեղ Բելգիայի հավաքականը խաղում էր Իտալիայի հետ:
Թեպետ Բելգիայի հավաքականը բոլոր օղակներում համալրված է համաշխարհային կարգի ֆուտոլիստներով, սակայն Իտալիայի հավաքականը ցույց տվեց, որ դա թիմային խաղի դեմ որևէ նշանակություն չունի:
Իտալացիները ցուցադրեցին չափազանց բարձրակարգ խաղ, հիանալի կոմբինացիոն ֆուտբոլ, որի դեմ բելգիացիները անզոր էին:
Արդյունքում Իտալիայի հավաքականը իսկական «մաստեր կլաս» ցույց տալով, երկու անգամ գրավեց Տիբո Կուրտուային պաշտպանած դարպասը, իսկ Ջանլուիջի Բուֆոնն իր խաղով հերթական անգամ ապացուցեց, որ համարվում է վերջին տասնամյակների մեծագույն դարպասապահը:
Իտալիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով և նման խաղով մրցաշարի չեմպիոնի հայտ ներկայացրեց:
[b]Եվրո-2016, խմբային փուլ, E խումբ
[/b]
Իտալիա-Բելգիա` 2:0
Գոլերը` Ջակերինի, 32, Պելլե, 90+3