211652_close_icon
views-count1803 դիտում article-date 22:49 08-08-2019

Մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արեւային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները. Տիգրան Ավինյան

Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արեւային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած #հանձնառություններից եւս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։ Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է #արդյունաբերական մասշտաբի արեւային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչեւ 120 ՄՎտ հզորությամբ #արեւային կայանների կառուցման համար։ Ծրագրի նախապատրաստման նպատակով աջակից խորհրդատվական ընկերության ընտրության համար ընթանում է #ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված մրցույթ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝ https://www.ebrd.com/work-with-us/procurement/pn-79664.html»։

Նմանատիպ նյութեր