Աթամբաևը հանձնվել է իշխանություններին
Ղրղզստանում իրավապահները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Այդ մասին, Ria Novosti-ին հայտնել են պետության նախկին ղեկավարի շտաբում:
«Երկարատև բանակցություններից հետո նա որոշեց հանձնվել, նրան ավտոմեքենայով տարել են Բիշքեկի ուղղությամբ: Աթամբաևի հետ են նրա խորհրդականներ Ֆարիդ Նիյազովն ու Կունդուզ Ժոլդուբաևան»,-պատմել Է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձեռնարկել էին պետության նախկին ղեկավարի տան երրորդ գրոհը, արդյունքում նրանց հաջողվել էր ներխուժել Աթամբաևի նստավայրի տարածքը:
Օգոստոսի 7-ի երեկոյան հանրապետության ուժայինները Աթամբաևի ձեերբակալման գործողություն էին սկսել Բիշքեկից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում, սակայն այն ժամանակ նրան ձերբակալել չէր չհաջողվել: