211652_close_icon
views-count10392 դիտում article-date 18:38 08-08-2019

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է ուշադիր լինել հասարակական տրանսպորտից օգտվելիս

ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է հասարակական տրանսպորտից օգտվելիս լինել ավելի ուշադիր, որպեսզի վերջինները չդառնան գրպանահատության զոհ: «[url=https://armenpress.am/arm/news/984337.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, Հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանը: «Քաղաքացիները որոշակի անուշադրության են մատնում իրենց անձնական գույքը: Մենք խորհուրդ կտանք, օրինակ` որ հետևի գրպանում դրամապանակ չդնեն, հեռախոսները չդնեն հանրային տրանսպորտային միջոցներից օգտվելիս, որովհետև իրենք իրենց խոցելի դարձնելով նպաստում են այս հանցագործության կատարմանը: Կուզեի հորդորել մեր քաղաքացիների, որ լինեն ուշադիր և հայտնաբերելու դեպքում պասիվ վարքագիծ չդրսևորեն և աջակցեն այս հանցագործությունների բացահայտմանը»,- նշեց Պետրոսյանը: ՀՀ-ում 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատությամբ գրպանահատությունների աճը կազմում է 70%: Վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ գրպանահատության շուրջ 95%-ը կատարվում է Երևան քաղաքում, իսկ առավել մեծ տարածում ունի Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Մալաթիայի և Շենգավիթի վարչական շրջաններում:

Նմանատիպ նյութեր