4236 դիտում
14:29 08-08-2019
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ենթակայությունը հանձնվում է ՀՀ արդարադատության նախարարությանը:
Ըստ որոշման՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակայությամբ, ինչը յուրահատուկ երևույթ է միջազգային պրակտիկայում։
«Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ հիմնականում ազգային արխիվները գործում են մշակույթի կամ արդարադատության նախարարության ենթակայության ներքո։ Մասնավորապես, ազգային արխիվը մշակույթի նախարարության ենթակայության ներքո է գործում Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Սերբիայում և մի շարք այլ պետություններում։
Իսկ Արդարադատության նախարարության ենթակայության ներքո են գործում հետխորհրդային տարածքի մի շարք պետությունների ազգային արխիվներ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Բելոռուսիան։ Արցախի Հանրապետությունում նույնպես ազգային արխիվը գործում է Արդարադատության նախարարության ենթակայությամբ։
ՀՀ արդարադատության նախարարությունն ունի արխիվային գործի կառավարման փորձ, քանի որ վերջինիս ենթակայությամբ է գործում հանրապետությունում իր կարևորությամբ 2-րդ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը»,- նշված է նախագծում։
Ազգային արխիվը միակ կազմակերպությունն է Հայաստանում, որն իրականացնում է ՀՀ մշակութային ժառանգության մի ամբողջական մասի՝ ՀՀ արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման գործառույթները:
Նմանատիպ նյութեր
4909 դիտում
16:32 18-09-2018
Նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ
972 դիտում
20:08 15-12-2022
Արթուր Ստեփանյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ»-ի տնօրեն
5478 դիտում
20:59 22-08-2018
Սոցիալական ապահովության ծառայությունները պետք է վերադարձվեն նախարարության ենթակայության տակ. Մանե Թանդիլյան
Այս բաժնից
631 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա