Երեկ, օգոստոսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի խաչմերուկում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչ 25-ամյա Ս․Ղ․-ի վարած Hyundai մակնիշի 36 DX 635 համարանիշի և Երևանի բնակիչ 26-ամյա Ա․Հ․-ի վարած Օpel մակինշի 35 CG 657 համարանիշի ավտոմեքեաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս․Ղ․-ն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ավտովթար Կոտայքի մարզում բախվել են 25-ամյա վարորդի Hyundai-ն և 26-ամյա վարորդի Opel-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2019.08.08 10:58


Twitter
Вконтакте
Одноклассники
