211652_close_icon
views-count47124 դիտում article-date 09:55 08-08-2019

Գյումրի քաղաքի «Չերքեզի ձորում» հայտնաբերվել է 32-ամյա պայմանագրային զինծառայողի կախված դին

Երեկ, օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է «Չերքեզի ձոր», որտեղ հայտնաբերել են ծառից կախված տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Նազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վ․ Սարգսյան փողոցի բնակիչ 32-ամյա Սամվել Մեժլումյանը «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում ինքնասպանություն է գործել մետաղյա լարով ծառից կախվեու միջոցով։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյուրթեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Մեժլումյանը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։ Նա ենթասպա էր։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր