18903 դիտում
10:48 22-10-2022
Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում․ հարազատները անասնագոմում հայտնաբերել են պայմանագրային զինծառայողի կախված դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվել, որ Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի տան անասնագոմում տղամարդու դի կա կախված։
Ինպչես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան անասնագոմում խոտի հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 44-ամյա Զորայր Դ․-ի դին։
Ըստ հարազատների հայտարարության՝ վերջինս ինքնասպան է եղել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Զորայր Դ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։
Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
119148 դիտում
23:54 28-06-2022
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հայրը անասնագոմում հայտնաբերել է իր 15-ամյա տղայի կախված դին
70906 դիտում
17:21 27-09-2016
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. մայրը 12-րդ դասարանի տղային հայտնաբերել է անասնագոմում՝ կախված