211652_close_icon
views-count193331 դիտում article-date 18:16 07-08-2019

Ոստիկանությունը բերման է ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկի՝ «Թուրք» մականվամբ եղբորը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 6-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ այցելել են Օշական գյուղի Մաշտոցի փողոցի նրբանցքներից մեկի տուն և նշված տանը պատկանող նախկին գարեջրատան տարածքում հայտնաբերել են 3 հատ ծաղկաման։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ծաղկամանի մեջ աճեցվել է 40-ից ավելի կանեփանման բույս, իսկ մի մասն էլ հայտնաբերվել է հողամասում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրից ոստիկանության Աշտարակի բաժին է բերման ենթարկվել Օշական գյուղի բնակիչ՝ 63-ամյա Սաշա Մելիքյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբայրն է, ով նույնպես հանցավոր աշխարհում «հեղինակություն վայելող է» և նրան ավելի շատ ճանաչում են «Թուրք» մականվամբ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր