211652_close_icon
views-count2898 դիտում article-date 22:55 07-08-2019

Արմավիրի ոստիկանները հայտնաբերեցին գիշերը փախցված «Օպելը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 6-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ մարզի Արազափ գյուղում գիշերը գողացել են 48-ամյա մի տղամարդու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Արմավիրի քրեական հետախույզները, ահազանգին արագ արձագանքելով, պարզեցին կատարվածի կարևորագույն մանրամասներ։ Մեքենան առևանգել էր Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ։ Շուտով ոստիկանները հայտնաբերեցին և՛ նրան, և՛ հափշտակված մեքենան, որը հանձնվել է տիրոջը։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր