1245 դիտում
12:50 07-08-2019
Ասորիները հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանված ասորի ժողովրդի զոհերի հիշատակին
Հայաստանում բնակվող ասորական համայնքի ներկայացուցիչները, քաղաքական և հասարակական գործիչներ հարգանքի տուրք մատուցեցին ասորի ժողովրդի 1915 թվականի Անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Լրագրողների հետ զրույցում «Ատուր» ասորական ասոցիացիայի նախագահ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովն ասաց, որ ամեն տարի օգոստոսի 7-ին ամբողջ աշխարհում ասորիները հավաքվում և հարգանքի տուրք են մատուցում: Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/984142.html]«Արմենպրեսը»[/url]։
«Վերջին 7 տարում մենք՝ Հայաստանում ապրող ասորիներս, հնարավորություն ունենք ՀՀ ասորաբնակ գյուղերից գալ և համախմբվել Երևանում և հիշել մեր ասորի նահատակներին: Կոչ եմ անում ամբողջ աշխարհին՝ համախմբվել և ձայն բարձրացնել ցեղասպանություն իրականացնողների դեմ»,- նշեց Միխայլովը:
Նրա խոսքով՝ ցեղասպանության հետևանքով մոտ 3 մլն ասորի ապրում է աշխարհի տարբեր երկրներում՝ Իրաքում, Իրանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Գերմանիայում, Հորդանանում և այլն:
Հայաստանում կա 4 ասորաբնակ գյուղ՝ Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում, որոնցում, ընդհանուր առմամբ, ապրում է մոտ 6000 ասորի:
Ասորիները Հայաստանի բնակչության կազմում ազգային փոքրամասնություններից երրորդն են՝ եզդիներից և ռուսներից հետո։
Նմանատիպ նյութեր
1511 դիտում
11:42 24-04-2014
ՀՔԾ աշխատակիցները հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին