211652_close_icon
views-count9490 դիտում article-date 12:00 24-04-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը և բարձրաստիճան այլ ղեկավարներ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ՀՀ նախագահին ուղեկցում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, նախարարներ, պաշտոնյաներ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին սգո աղոթք ընթերցեց։ Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ծիծեռնակաբերդից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր