Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: