1453 դիտում
14:59 14-12-2018
Հայկակ Արշամյանին հաջողվել է վերադարձնել վստահությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը կարողացել է վերացնել Հայաստանում ու դրսում հիմնադրամի նկատմամբ ձևավորված անվստահության մթնոլորտը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արշամյանն ասաց դեկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում:
«Երբ ստանձնեցի այս պաշտոնը, Հիմնադրամի նկատմամբ վստահության մեծ խնդիր կար թե՜ Հայաստանում և թե՜, հատկապես, դրսում: Հոկտեմբերի ընթացքում ճամփորդել եմ Կանադա, նաև Միացյալ Նահանգներ, այնտեղ հանդիպել եմ բազմաթիվ կազմակերպությունների, դոնորների ու նաև անհատների հետ, և փորձել ենք որքան հնարավոր է վերականգնել այդ վստահությունը»,- ասաց Արշամյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե գործադիր տնօրենին, արդյոք, հաջողվե՞լ է վերականգնել նաև սփյուռքում գործող ավանդական կուսակցությունների վստահությունը, Արշամյանը դրական պատասխան տվեց:
«Կալիֆոռնիայում հանդիպել եմ տեղի արևմտյան մասի դաշնակցության ղեկավարության, Անթիլիասի եկեղեցու ղեկավարի հետ, նաև ռամկավար կուսակցության գրասենյակում եմ հանդիպում ունեցել ու վստահեցնում եմ, որ գոնե ավանդական կուսակցությունների մասով փարատված են այդ անվստահության բոլոր տարրերը»,- նշեց Հայկակ Արշամյանը:
Գործադիր տնօրենի խոսքով` իր խոսքերի ապացույցը հիմնադրամին կատարված նվիրատվությունների աճն է, որոնք կօգտագործվեն Հայաստանում ու Արցախում իրականացվելիք մի շարք ծրագրեր իրականացնելու համար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
Նմանատիպ նյութեր
1703 դիտում
11:57 07-08-2019
Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին
3023 դիտում
16:13 24-09-2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում է նշանակվել Հայկակ Արշամյանը
Այս բաժնից
955 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
808 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1150 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին