3463 դիտում
11:14 07-08-2019
Գրենլանդիայում մեկ օրում 12.5 միլիարդ տոննա սառույց է հալվել ու լցվել օվկիանոսը
Գրենլանդիան ռեկորդային քանակությամբ սառույց է կորցրել ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին: Գիտնականների հաշվարկներով՝ հալված ջրի զանգվածը, որը լցվել է օվկիանոս, կազմել է ռեկորդային 12,5 միլիարդ տոննա սառույց: Այդ քանակությունը կարող էր Ֆլորիդայի ամբողջ տարածքը ծածկել երկուսանտիմետրանոց շերտով: Հաղորդում է [url=https://www.theatlantic.com/photo/2019/08/heatwave-greenland-photos/595591/]theatlantic.com[/url]-ը:
Մասնագետների խոսքով՝ նման արագ հալում իրենք առաջին անգամ են տեսնում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ սկսած 1950 թվականից, երբ գիտնականներն սկսեցին հետևել սառույցի զանգվածի տարեկան կորուստներին:
2012 թվականին հալումն ընդգրկել էր սառցե ծածկույթի մակերեսի 97 տոկոսը, սակայն այս անգամ Summit Station հետազոտական կայանը, որը գտնվում է Գրենլանդիայի ամենաբարձր կետում, գրանցել է օդի բարձր ջերմաստիճան՝ ռեկորդային ինչպես մեծությամբ, այնպես տևողությամբ: Ամբողջ 2019 թվականին արդեն հալվել է 248 միլարդ տոննա սառույց, ինչը մոտեցել է 2012 թվականի ռեկորդին (250 միլիարդ տոննա):
Նմանատիպ նյութեր
4966 դիտում
19:31 28-05-2016
Ինչպես պատրաստել մրգային սառույց․ պարզ և հասանելի բաղադրատոմս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15571 դիտում
21:48 26-12-2016
Ի՞նչ տեղի կունենա, եթե Համաշխարհային օվկիանոսը մեկ օր անհետանա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1285 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1042 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1030 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները