Ի՞նչ տեղի կունենա, եթե Համաշխարհային օվկիանոսը մեկ օր անհետանա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օվկիանոսն էականորեն ազդում է կենսոլորտի վրա։ Օվկիանոսային գոլորշիացումը, որպես ջրի շրջանառության փուլ, աղբյուր է հանդիսանում անձրևների մեծամասնության համար։
Ինչպես նաև, օվկիանոսների ջերմաստիճանը որոշիչ դեր ունի կլիմայի և քամիների ձևավորման համար, որոնք էլ իրենց հերթին ազդում են կյանքի վրա ցամաքում։
Կյանքը օվկիանոսում զարգացել է ցամաքում կյանքի առաջանալուց 3 միլիարդ տարի առաջ։ Օվկիանոսի խորությունը և հեռավորությունը ափից խստորեն ազդում է բույսերի և կենդանիների կենսաբազմազանության վրա տվյալ շրջանում։