2152 դիտում
20:24 06-08-2019
Հայտնի են աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ավիաընկերությունների անունները
2018 թվականին կանոնավոր չվերթներով ուղևորներ փոխադրելու թվով ամենախոշոր ավիաընկերությունը դարձել է American Airlines-ը: Այդ մասին նշվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) ներկայացրած հաշվետվության մեջ:
Երկրորդ տեղում ամերիկյան մեկ այլ փոխադրող է՝ Delta Air Lines ընկերությունը:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է United Airlines ընկերությունը, չորրորդը՝ Emirates-ը:
Առավել մեծ ժողովրդականություն վայելող ավիաընկերությունների հնգյակը եզրափակել է Southwest Airlines-ը:
Բացի այդ, IATA-ի տվյալներով, ինքնաթիռով ճանապարհորդող ուղևորների թվաքանակն աճել է: Այսպես, 2018 թվականին աշխարհի ավիաընկերությունները փոխադրել են 4,4 մլրդ ուղևորների, ինչը 6,9 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Հունվարին Lufthansa ընկերությունն ամենապահանջված էին ճանաչել աշխարհում, քանի որ այն 2018 թվականի ընթացքում փոխադրել էր 142 մլն ուղևոր՝ այսպիսով սահմանելով նոր ռեկորդ:
Անցյալ տարվա ընթացքում այն ավիաընկերությունները, որոնք մտնում էին Lufthansa Group-ի մեջ, միասին վերցված կատարել են 1 միլիոնից ավելի չվերթեր, իսկ ինքնաթիռների ծանրաբեռնվածության ցուցանիշը կազմել է 80 տոկոս:
Նմանատիպ նյութեր
4497 դիտում
22:22 02-01-2020
Հայտարարվել են 2020 թվականի ամենաանվտանգ ավիաընկերությունների անունները
Այս բաժնից
1240 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1588 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1093 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել