211652_close_icon
views-count11136 դիտում article-date 23:09 06-08-2019

Ճանապարհային ոստիկանությունը աշխատանքի է հրավիրում իգական սեռի ՀՀ քաղաքացիների

Հարգելի՛ քաղաքացիներ Վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում և Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղակայված Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում որոշակի ժամկետով՝ մինչև 30․12․2019 թ․ ներառյալ /քաղաքացիական աշխատանք կատարող՝ պայմանագրային հիմունքներով/ աշխատանքի անցնելու համար հրավիրվում են իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքների իմացություն, գերազանց տիրապետում են հայերեն լեզվին, ցանկալի է նաև ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։ Ցանկացողներն իրենց ռեզյումեները /CV/ պետք է ուղարկեն [email protected] Ճանապարհային ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ 2019 թվականի օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ 2019 թվականի օգոստոսի 15-ից հետո ստացված ռեզյումեները /CV/ չեն քննարկվելու։ [b]Ճանապարհային ոստիկանություն [/b]

Նմանատիպ նյութեր