211652_close_icon
views-count2050 դիտում article-date 22:47 06-08-2019

Ոստիկանները բացահայտեցին Դեմիրճյան փողոցի հանրախանութից կատարված գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիս 25-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ գիշերը Դեմիրճյան փողոցի հանրախանութից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հուլիսի 24-ի ժամը 23-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 7-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են խանութի դուռը, հափշտակել փող ու ծխախոտ: Օգոստոսի 5-ին քրեական հետախույզները, որոնողական աշխատանքների արդյունքում ձեռքբերված օպերատիվ տվյալներն իրացնելով, Նոր Խարբերդի 11-րդ փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն, նաև հայտնել, որ նշվածից զատ 2018 թվականի դեկտեմբերին Կենտրոն վարչական շրջանի մի պանդոկից բջջային հեռախոս, օծանելիք, պլանշետ ու հեռախոսի մարտկոց է հափշտակել, ևս մեկ գուղություն և երկու գողության փորձ էլ կատարել 2019-թ.-ի հունվարից մինչև հուլիս ամիսը: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր