211652_close_icon
views-count2447 դիտում article-date 23:53 06-08-2019

Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

«Կանեփ-կակաչ 2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների կողմից օգոստոսի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել՝ 42-ամյա Ռուստամ Ս.-ն, որը ապրիլի 26-ից հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր