211652_close_icon
views-count1522 դիտում article-date 18:44 06-08-2019

Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերեցին կնոջից փող ու ոսկի շորթած երիտասարդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 5-ի առավոտյան Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի կին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տվեց, որ ամիսներ առաջ համացանցով ծանոթացել է մի երիտասարդի հետ, որին պարտքով փող ու ոսկյա զարդ է տվել։ Օրեր անց երիտասարդը նրանից կրկին փող է ուզել ու վախեցրել, որ չստանալու դեպքում կնոջ պատիվն արատավորող տեղեկություններ կտարածի ողջ գյուղով։ Կինը նրան կրկին փող ու ոսկի է տվել՝ ընդհանուր 310․000 դրամի։ Օգոստոսի 4-ին երիտասարդը դարձյալ փող ու ոսկի է ուզել։ Հաղորդումն ընդունելուց հետո ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ կարճ ժամանակում պարզելով, որ երիտասարդը ապրում է Արարատի մարզի Արմաշ գյուղում և 29 տարեկան է։ Պարզեցին նաև, որ նա կնոջը ներկայացել է այլ անվամբ, իսկ ոսկին և փողը վերցրել է ոչ թե անձամբ, այլ տաքսու վարորդի միջոցով։ Նույն օպերատիվությամբ Արարատի ոստիկանները երկուսին էլ հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին։ Կնոջից փող ու ոսկի շորթած երիտասարդը տվել է խստովանական բացատրություն։ Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր