3000 դիտում
11:49 05-11-2018
Իրանը, հակառակ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի նավթի վաճառքը. Հասան Ռոուհանի
Իրանը, հակառակ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի իր նավթի վաճառքը: Այդ մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Ամերիկան ցանկանում էր զրոյացնել իրանական նավթի վաճառքը, բայց մենք կաշունակենք վաճառել մեր նավթը, որպեսզի ճեղքենք պատժամիջոցները»,-Ռոուհանիի խոսքը մեջբրում է Reuters գործակալությունը:
Հիշցնենք, որ նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը:
Պատժամիջոցների թիրախը, առաջին հերթին, Իրանի նավթային ոլորտն է, ինչպես նաև նրա բանկային հատվածը, նավաշինությունը, ծովային փոխադրումները, տնտեսության մի շարք այլ ճյուղեր:
Սահմանափակումներն ուղղված են ոչ միայն Թեհրանի, այլև այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք գործարար կապեր են պահպանում իրանցի գործընկերների հետ։
Նմանատիպ նյութեր
1778 դիտում
12:06 06-08-2019
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոուհանի
2899 դիտում
12:14 30-04-2019
Իրանը կշրջանցի ամերիկյան պատժամիջոցները և կշարունակի նավթի արտահանումը. Հասան Ռուհանի
1382 դիտում
10:49 21-09-2015
Իրանը և ԱՄՆ-ն թշնամական հարաբերությունները նվազեցնելու առաջին քայլը կատարել են. Հասան Ռուհանի
Այս բաժնից
1210 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1477 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1138 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները