Ռուսաստանցիների մեծ մասը պատրաստ չէ հանուն պատժամիջոցների չեղարկման՝ փոխզիջումների գնալ. հարցում
«Լևադա» վերլուծական կենտրոնը հարցում է անցկացրել ռուսաստանցիների շրջանում և փորձել պարզել, թե ինչ են մտածում պատժամիջոցների չեղարկման մասին, հաղորդում է Gazeta.ru-ն։
Այսպես, ըստ հարցման արդյունքների՝ նրանց մեծ մասը /67%/ գտնում է, որ Ռուսաստանը պետք է շարունակի իր որդեգրած քաղաքականությունը՝ չնայած Արևմուտքի կիրառած սահմանափակումներին։
Միևնույն ժամանակ հարցվածների 23%-ը անհրաժեշտ է համարում փոխզիջման ճանապարհներ փնտրելը, որպեսզի ազատվի պատժամիջոցներից։
Դիտարկմանը, թե Ռուսաստանին անհրաժեշտ է հարմարվել պատժամիջոցային ռեժիմի հետ, համաձայն է 62%-ը, իսկ 26%-ը գտնում է, որ պետք է ձգտել չեղարկմանը։