Արման Թաթոյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա: Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/983977.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրեցին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը հանդիպելու է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ:
Արդյո՞ք հանդիպմանը քննարկվելու են Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցների խնդիրը. հարցին ի պատասխան, հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ հանդիպման օրակարգը դեռ հստակ չէ: Ամեն դեպքում, ՄԻՊ գրասենյակից նշեցին, որ Արման Թաթոյանը պարբերաբար տարբեր առիթներով մեր հայրենակիցների իրավունքների երաշխավորության հացերը քննարկում է իր ռուս գործընկերոջ հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցները հայտարարություն էին տարածել, որում ասված էր, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից ազատում են ազգությամբ հայ աշխատողներին: