211652_close_icon
views-count19386 դիտում article-date 17:44 05-08-2019

Նորածինը մահացել է թթվածնային քաղցից. հարազատների պնդմամբ՝ երեխային ժամանակին չեն տեղափոխել ԲԿ, հիվանդանոցից հակադարձում են. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/08/05/newborn/3064722?fbclid=IwAR0A2lXLVqk9SmFUo6ls1rWC5jVUYX-e1EAQp7jAbrqRsnte8Xe2RguN6vU]Tert.am[/url]-ի տեղեկություններով օգոստոսի 2-ին ժամը 14:20-ի սահմաններում «Բեգլարյան կենտրոն» հիվանդանոցից նորածին երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ կարճ ժամանակ մնալուց հետո մահացել է: Tert.am-ի հետ զրույցում երեխայի հորեղբայրը՝ Գևորգ Ղազարյանը պատմեց, որ հինգշաբթի օրը՝ օգոստոսի մեկին 7.5 ամսականում ծնվել է եղբոր տղան և, ըստ երևույթին, շնչառական բարդություններ է ունեցել: «Երեխան ծնվել է «Բեգլարյան կենտրոնում» հինգշաբթի օրը: Արդեն ուրբաթ օրը երեխայի կապտուկներն անցել էր, սկսել էր ինքնուրույն շնչել, հետո կտրուկ վատացել էր վիճակը և պետք էր տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ես այս մասին իմացել եմ 12:20 րոպեին, սակայն երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել երկու ժամ ուշ՝ 14:20 րոպեին»,- պատմեց նա: Գևորգ Ղազարյանը նշեց, որ երեխայի տեղափոխելը պայմանավորված է եղել նրանով, որ ասում էին՝ «Բեգլարյան կենտրոնում» շնչառական ապարատն է խափանվել: «Ասացին, որ փչացել է, պետք է շուտ իջեցնեն «Աստվածայր»: Անընդհատ սպասում էինք, որ Մուրացանի ռեանիմոբիլը գա, բայց չկար: Հետո պարզվեց՝ մեկը գնացել է Գորիս, մյուսն էլ չկա՝ վարորդ չունի, որ գա, իսկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն երկու ժամ հետո նոր տեղափոխեցին»,- ասաց նա: Նրա խոսքով՝ վարորդն իրեն ասել է, որ իրեն տանից են կանչել: «Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր», որտեղ էլ երկու ժամից մահացել է»,- պատմեց Գևորգ Ղազարյանը: Նորածնի հորեղբայրը զարմանալի է համարում նաև այն, որ հիվանդանոցում ռեանիմոբիլի 2 ժամ ուշացումը նորմալ են համարում։ Մահացած նորածնի հորեղբայրը պատմեց, որ ինքը զանգահարել է առողջապահության նախարարության թեժ գիծ. «Ինձ ասացին, որ երկու ժամ չի եղել կանչը, ժամ ու կես է եղել: Ես ասացի, որ նույնիսկ ժամ ու կեսի դեպքում էլ երեխայի համար շատ մեծ խնդիր էր, պետք է ընդամենը 5 կամ մաքսիմում 15 րոպե ուշացում լիներ, այլ ոչ թե ժամուկես: Ասաց՝ դե երեխան 3-րդ կարգի հիվանդանոցում է եղել, նորմալ էր, հսկողության տակ է եղել: Ասում եմ՝ եթե երեխան շատ լուրջ հսկողության տակ էր, ուրեմն կարիք էլ չպետք է լիներ, որ «Աստվածամայր» ուղարկեիք: Եթե որոշում կար, որ պետք է տեղափոխվեր «Սուրբ Աստվածամայր», ուրեմն անհապաղ պետք է տեղափոխվեր, ոչ թե երկու ժամ հետո»: Գևորգ Ղազարյանը նման մոտեցումն անընդունելի է համարում․ «Այսպիսի անմարդկային վերաբերմունքը, եթե անպատժելի մնա, կարող է հանգեցնել նման դեպքերի կրկնության, նման մոտեցման և թերի կազմակերպման պատճառով կարող են տուժել նաև այլ երեխաներ»։ Նրա խոսքով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ասել են, որ եթե տեղյակ լինեին, իրենք ավելի վաղ ռեանիմոբիլ կտրամադրեին, սակայն «Բեգլարյան կենտրոնից» իրենց չեն դիմել։ «Բեգլարյան կենտրոնի» մանկական բաժնից Հրանուշ Մարգարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ երեխայի մահվան պատճառը մեքենայի ուշացումը չի եղել, որովհետև երեխան բուժվում էր՝ այն, ինչ պետք է ստանար, ստանում էր: «Երեխան փողոցում չէր, նա այստեղ ստանում էր թոքերի արհեստական շնչառություն, կաթիլային, անտիբիոտիկներ, այն ամբողջ բուժումը, որն ինքը պետք է ստանար ըստ պրատակոլի»,- նշեց նա: Հարցին՝ եթե ստանում էր անհրաժեշտ բուժումը, այդ դեպքում ինչո՞ւ անհրաժեշտություն եղավ տեղափոխելու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, նա ասաց. «Տեղափոխման պատճառն այն էր, քանի որ մենք երկրորդ կարգի բուժհիմնարկություն ենք, ապա պետք էր, որ երեխան ավելի ընդլայնված, ավելի մասնագիտացված բուժում ստանար, թե չէ ինքը բուժում այստեղ ստացել է, իսկ մեքենայի ուշացումը բացարձակ չի անդրադարձել, պարզապես հիվանդության ընթացքն է եղել այնպիսին, որ երեխան մահացել է: Հնարավոր է, որ երեխան երկու ժամ շուտ էլ տեղափոխվեր, էլի նույն ընթացքը լիներ, դա չէր պատճառը մահվան, ես դա որպես բժիշկ եմ ասում»: Դիտարկմանը՝ փաստն այն է, որ մեքենան երկու ժամ ուշացել է, նա արձագանքեց. «Մեքենան չի ուշացել, ես կանչը տվել եմ, բայց քանի որ Գորիսից եղել է զուգահեռ կանչ, և Գորիսը հեռու հիմնարկ է եղել, գնացել են այնտեղ, իսկ այս դեպքում տանից հրավիրվել է երկրորդ բուժանձնակազմը: Մենք այդպես ենք անում, առաջին անգամ չէ, այդպիսի փորձ ունենք»: Ըստ Հրանուշ Մարգարյանի՝ երեխայի տեղափոխումը հրատապ չի եղել, այդ պատճառով էլ հրավիրվել է երկրորդ մեքենան, որի միջոցով էլ երեխան տեղափոխվել է: «Այստեղ ուշացման հարց չի եղել, եթե դա հարց լիներ, ինքս կահազանգեի: Խնդիրը պարզապես այն է, որ երեխայի հիվանդությունը շատ կայծակնային ընթացք է ստացել»,- պարզաբանեց նա: Նրա խոսքով՝ երեխան ծնվել էր ժամանակից շուտ և անմիջապես ծնվելուց հետո նրա մոտ զարգացել են շնչական խնդիրներ: «Համապատասխան բուժումից հետո երեխայի վիճակը որոշ չափով կայունացել էր, այսինքն՝ նա դուրս էր եկել կրիտիկական վիճակից: Հետո տեսել ենք, որ շնչական խնդիրները խորանում են, միացվել է բարձր հոսքով շնչական ապարատը: Ծնողները միշտ եկել են, տեսել են երեխային, ազատ մուտք ու ելք է եղել: Իրենք տեսել են իրենց երեխայի վիճակը, իմացել են, որ երեխան ունի խնդիրներ, ապարատի վրա որոշ չափով կայունացել է»,- նշեց նա և հավելեց. Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://www.tert.am/am/news/2019/08/05/newborn/3064722?fbclid=IwAR0A2lXLVqk9SmFUo6ls1rWC5jVUYX-e1EAQp7jAbrqRsnte8Xe2RguN6vU]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր