92842 դիտում
22:35 09-06-2022
Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորված, լեգենդ դարձած հերոս զինվորների հարազատների վրդովմունքն արդարացի է. Սիսիանի փոխքաղաքապետի պնդմամբ՝ կառավարությունը գումարը հատկացրել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մայիսի 29-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել և ընթերցողներին ներկայացրել Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորված Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, լեգենդ դարձած հերոս զինվորների հարազատների վրդովմունքը, ովքեր հայտնել էին, որ զինվորական պանթեոնը բարձիթողի վիճակում է ու իրենց զավակների գերեզմանները մինչև այժմ տեսքի չեն բերվել և մնացել են հողաթմբեր:
Հրապարակումից կարճ ժամանակ անց, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը հերքեց այդ տեղեկությունները և հայտնեց, որ խնդիրն արդեն լուծված է, կառավարությունը անհրաժեշտ գումարն արդեն փոխանցել է ու մինչև սեպտեմբների 27-ը խնդիրը լուծվելու է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, գաղտնիք չէ, որ մայիսի 28-ին, Հանրապետության տոնին ընդառաջ, բացի տոնական միջոցառումներից, նաև այցելություններ եղան Եռաբլուր զինվորական պանթեոն, Սարդարապատի հուշահամալիր, որտեղ հերոսների շիրիմներին կատարվեց նաև խնկարկում և ծաղիկներ խոնարհվեցին:
Արդեն տևական ժամանակ է, SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Սյունիքի մարզի Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորված՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հարազատներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, թե ի վերջո երբ է լուծվելու իրենց չարչրկված խնդիրը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ծնողներն ասում էին. «Մեկուկես տարի է, չենք կարողանում պարզաբանում ստանալ, թե ինչն է պատճառը, որ Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորված հերոսների գերեզմանները վերջնական ավարտ չեն ունենում, այն է. ով կամ ովքեր են պատասխան տալու՝ մինչ այժմ շիրիմները ավարտուն տեսքի չբերելու համար: Առ այսօր այնտեղ միայն հողաթմբեր են:
Հակասական տեղեկություններ ունենք. մի տեղից լսում ենք, որ կառավարությունը գումարը հատկացրել է, մեկ այլ տեղից էլ լսել ենք, որ կառավարությունում ծանր են տարել այն հանգամանքը, որ Սիսիանի քաղաքապետարանը քննադատել է իշխանություններին, դրա համար էլ «մուռը» հերոսների ծնողներից են հանում: Եթե դա իրոք այդպես է, ապա կարելի է դրանց հիշեցնել մեծն Համո Սահյանի խոսքերը.
«Փոխվել են տերերն ու դերերը,
Բայց նույնն է երախը վիշապի,
Սրա՞նք ենք այս երկրի տերերը,
Ես սրանց տիրոջ մերերը...»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
667 դիտում
19:24 19-11-2024
Դեսպան Տոլմաջյանն իր երախտագիտությունն է հայտնել Փարիզի քաղաքապետին՝ հայ ժողովրդին աջակցության համար
496 դիտում
19:00 19-11-2024
Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
790 դիտում
18:48 19-11-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ