«Բարսելոնայի» փոխնախագահը բացառել է Նեյմարի տրանսֆերը
«Բարսելոնայի» փոխնախագահ Խորդի Կարդոները մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխությունը կատալոնական ակումբ:
«Ինչպես և նախագահն էր ասել, Նեյմարի տեղափոխության մասին հարցն այսօր չի քննարկվում: Ամեն ինչ բարդ է: Մենք ուղղակի դիտորդներ ենք: Մենք գիտենք, որ նա Փարիզում դժբախտ է, սակայն այս իրավիճակը հենց այնտես պետք է լուծել:
Մենք Նեյմարի հետ չենք խոսել: «Բարսելոնան» և ՊՍԺ-ն շատ հարգալից են միմյանց վերաբերվում, և եթե երբևիցե քննարկենք Նեյմարի թեկնածությունը, այն ժամանակ էլ կխոսենք: Այսօր դա բացառված է», ասել է Կարդոները: