Ջազ նվագախումբը փայլուն ելույթ է ունեցել Sochi Jazz Festival-ի շրջանակում
Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես է եկել արդեն 10-րդ անգամ կազմակերպվող Sochi Jazz Festival-ի շրջանակում: Նվագախմբի համերգը Ռուսաստանի Դաշնության ամենասպասված փառատոններից մեկի շրջանակում կայացել է օգոստոսի 3-ին Սոչիի Ձմեռային թատրոնում:
Ջազ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Հայ երաժիշտների ելույթներն ընդունվել են մեծ ջերմությամբ ու հետաքրքրությամբ:
Ի դեպ, Հայաստանի պետական ջազ նվագախումբն այս փառատոնին մասնակցում էր առաջին անգամ:
Տեղեկացնենք, որ Sochi Jazz Festival-ը ջազ երաժշտության ամենամյա միջազգային փառատոն է: Այս տարի փառատոնն անցկացվել է օգոստոսի 1-4-ը:
Փառատոնի շրջանակում հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող արտիստներ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվել վարպետության դասեր, ջեմսեյշններ: