211652_close_icon
views-count1776 դիտում article-date 14:35 04-08-2019

Սերժ Սարգսյանը այցելել է Դիլիջանում անցկացվող ՀՀԿ երիտասարդական ֆորումին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սույն թվականի օգոստոսի 2-4 Դիլիջանում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն անցկացնում է ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը։ Ֆորումի մեկնարկը տրվել է Եռաբլուր այցով, որտեղ ՀՀԿ երիտասարդները ծաղիկներ են դրել հայրենիքի պաշտպանների շիրիմներին, այնուհետև ուղևորվել ֆորումի անցկացման վայր` Դիլիջան: ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումի շրջանակներում մասնակիցների համար անցկացվում են դասընթացներ որոշումների կայացման տեխնիկայի, ներազդեցության, սոցիալական մեդիայում քաղաքական գովազդի, հավաքների և ցույցերի կազմակերպմանը վերաբերող թեմաներով։ Ֆորումի ընթացքում տեղի են ունենքւմ ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հետ, անցկացվում են քննարկումներ երիտասարդական կազմակերպության ներպետական և միջազգային ծրագրերի վերաբերյալ: ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումին այցելել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ծավալված բաց և անկաշկանդ զրույցի ընթացքում երիտասարդները կուսակցության առաջնորդի հետ քննարկել են հետագա գործուղությունների ռազմավարությունը, մտքեր են փոխանակել ներքաղաքական և միջազգային անցուդարձի վերաբերյալ: ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը շարունակում է իր աշխատանքը: Նշված միջոցառումներից զատ, ֆորումի օրակարգում է ՀՀԿ երիտասարդների կողմից հռչակագրի մշակումը և ընդունումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր