211652_close_icon
views-count4757 դիտում article-date 15:17 03-08-2019

Հայաստանում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանրապետության առանձին շրջաններում օգոստոսի 3-ի ցերեկը, օգոստոսի 4-7-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Նմանատիպ նյութեր