211652_close_icon
views-count1064 դիտում article-date 22:03 02-08-2019

Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Հուլիսի 31-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քամել Ալ Աբդուլ Ջալիլի (Kamel Al Abdul Jalil) հետ: Գլխավոր քարտուղարը, ջերմորեն ողջունելով ՀՀ դեսպանին և մեծապես կարևորելով մշակութային ոլորտում ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը, հայտնեց քուվեյթյան կողմի պատրաստակամությունը բոլոր հնարավոր ուղղություններով աջակցելու մշակութային նախաձեռնությունների իրականացմանը։ Դեսպան Բաղդասարյանն անդրադարձավ Ազգային խորհրդի հետ կատարված արդյունավետ աշխատանքին և վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի կյանքի կոչել մի շարք համատեղ մշակութային նախաձեռնություններ։ Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր