1606 դիտում
16:19 02-08-2019
Նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Չեխիայի նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին
Օգոստոսի 2-ին ծանոթության այցով ԱԻ նախարարությունում էր ՀՀ–ում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին:
Ողջունելով հյուրին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ մեծ հարգանք ունի չեխ ժողովրդի նկատմամբ, իսկ չեխերի մայրաքաղաք Պրահան կարող է հավակնել գեղեցկության չափանիշ կոչվելուն: Ըստ նախարարի, 2014 թ. ՀՀ ԱԻ նախարարության և Չեխիայի ՆԳ նախարարության միջև ստորագրված հուշագիրը լավ հարթակ է քննարկելու երկուստեք շփումները, դիտարկելու միմյանց պիտանելիությունը և համագործակցության ճիշտ ուղղությունները:
«Կարևոր է դիտարկել շփումները վերջնարդյունքի հարցում՝ փրկել մարդկանց և կանխել նրանց սպառնացող վտանգը: Մեր աշխատանքը յուրահատուկ է, քանի որ չենք կարող ոչինչ պլանավորել: Աղետը սովորաբար գալիս է հանկարծակի»,- նշեց նախարարը և կարևորեց լավագույն փորձի փոխանակումը:
Այս առումով, Ֆելիքս Ցոլակյանը դեսպանին ներկայացրեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործառույթը, որը ստանում է ահազանգը, գիտե ստորաբաժանումների տեղաբաշխումը և կարողանում է կազմակերպել նրանց աշխատանքը՝ առցանց հետևելով: ՃԿԱԿ-ում աշխատում են նաև սահմանափակ կարողություններով մարդիկ, որը բացառիկ երևույթ է աշխարհում: Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսվում է ԱԻՆ ՃԿԱԿ-ը դարձնել հանրապետական կենտրոն, որտեղ կընդունվեն տարբեր գերատեսչություններին վերաբերող ահազանգեր: Նախաձեռնվել են կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ, որպեսզի հնարավորինս խուսափենք բյուրոկրատական քաշքշուքներից և արդյունավետ կազմակերպենք օպերատիվ աշխատանքը:
Բեդրիխ Կոպեցկին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և առաջարկեց, անկախ այցի քաղաքավարական բնույթից, ձևավորել հստակ նպատակ և ձեռնամուխ լինել կոնկրետ գործերի: Նա նշեց, որ Չեխիան լուրջ փորձ ունի ջրհեղեղների հարցում և անհրաժեշտության դեպքում, կարող են օգտակար փորձ փոխանցել: Ծանոթ լինելով Հայաստանի ռելիեֆին՝ Բեդրիխ Կոպեցկին հիշատակեց չեխական «Տատրա» մեքենաները, որոնք հարմարեցված են լեռնային պայմաններին: Այն, ըստ դեսպանի, կարող է համարվել մրցունակ առաջարկ:
Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ, կողմերը պայմանավորվեցին հանձնարարել մասնագետներին, փոխայցերի միջոցով ճշտել միմյանց հնարավորությունները և ղեկավարությանն առաջարկել գործնական լուծումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1406 դիտում
15:15 27-11-2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկիին
1892 դիտում
22:36 02-08-2019
Զարուհի Բաթոյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկուն
1040 դիտում
18:08 25-11-2019
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
574 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան